Մատչելիության հղումներ

Էբոլայի տարածման վտանգը մտահոգություն է առաջացնում աշխարհում


Արևմտյան Աֆրիկայում առողջապահության ոլորտի աշխատողները ջանքեր են գործադրում` զսպելու համար էբոլա տենդի տարածումը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դարձել է պատմության մեջ գրանցված այս վարակի ամենաուժգին համաճարակը:

Արևմտյան Աֆրիկայում առողջապահության ոլորտի աշխատողները ջանքեր են գործադրում` զսպելու համար էբոլա տենդի տարածումը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դարձել է պատմության մեջ գրանցված այս վարակի ամենաուժգին համաճարակը: Այս տարի էբոլայի զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և աշխարհի այլ պետությունների ղեկավարներ ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը և ծանրութեթև անում հիվանդության տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցները:

Էբոլայի վարակն այնքան արագ է տարածվում Սիերա Լեոնեում, որ, ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատողների, իրենք չեն կարող դուրս գալ գրասենյակից` ստուգելու համար մյուսների մոտ հիվանդության առկայությունը:

«Իրական պատկերը կարող է շատ ավելի բարդ լինել, քանի որ կոնտակտային անձանց միջոցով հիվանդության հետաձգման համակարգը չի գործում», - ասում է կազմակերպության ներկայացուցիչ Անյա Վոլցը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, Սիերա Լեոնեում, Գվինեայում, Լիբերիայում և Նիգերիայում էբոլայի զոհ է գնացել ավելի քան 670 մարդ: Նրանց թվում է Սիերա Լեոնեից էբոլայի գծով մասնագետ, բժիշկ Շեյխ Ումար Խանը, ինչպես նաև Արևելյան Աֆրիկա այցելած ԱՄՆ-ի քաղաքացի Փեթրիք Սոյերը:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաստատել է էբոլայից Փեթրիք Սոյերի մահվան փաստը: Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆի խոսքերով, նա վարակվել է Լիբերիայում:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը սակայն ճամփորդության որևէ նախազգուշացում չի հրապարակել: Սպիտակ տունն իր հերթին նշել է, որ ուղևորների օդային փոխադրումները անվտանգ են:

«Էբոլայի ներկայիս համաճարակը վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար», - ասել է փոխխոսնակ Հարֆը:

Առողջապահության ոլորտի մասնագետներն այնուամենայնիվ պնդում են, որ էբոլայի այս համաճարակի տարածման կանխումը չափազանց դժվար կլինի:

Ըստ էբոլայի դեմ պատվաստանյութ մշակող հետազոտող Թոմաս Գայզբերթի՝ «Արևմտյան Աֆրիկայում համաճարակի հետ պայքարը դժվարացնում է հիվանդության աշխարհագրական լայն տարածումը, որի պատճառով վարակի հետ պայքարի մասնագետների պակաս է առաջանում»:

Աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարներ մտահոգություն են արտահայտել էբոլայի վարակի համաշխարհային մակարդակով տարածման հնարավորության կապակցությամբ:

ԱՄՆ-ի «Խաղաղության կորպուսը», ինչպես նաև բարեգործական «Սամարացու քսակ» կազմակերպությունները տարածաշրջանից ժամանակավորապես դուրս են բերում աշխատողներին այնքան ժամանակով, մինչև չնվազի վարակի հետ կապված վտանգի աստիճանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG