Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդների հայտարարությունը փոխանցվել է ՀՀ փոխվարչապետին․ Ուշակով

ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Աստանայում կազմակերպության անդամ չորս երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի դիրքորոշման շուրջ ձևավորված իրավիճակը։

Ուշակովը հավելել է, որ հայտարարության բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացնում։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի փոխվարչապետը փաստաթուղթը կփոխանցի Երևան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Միևնույն ժամանակ Մհեր Գրիգորյանն արդեն ելույթ է ունեցել գագաթնաժողովում՝ հայտարարելով, որ Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին։

XS
SM
MD
LG