Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը

«Ազատության» տեղեկություններով ձերբակալվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը: Նա ևս անցնում է ՀԷՑ-ի չարաշահումների գործով:

2018-ին ապրիլին նա նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարինելով Արմեն Գևորգյանին: Մինչ այդ աշխատել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, որպես Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

ՀԷՑ-ի չարաշահումների գործով այսօր ձերբակալվել է նաև միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը: Սեփականատիրոջը կասկածում են կազմակերպված եղանակով ՀԷՑ-ին 64.5 միլիարդ դրամի կամ մոտ 180 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ:

Սամվել Կարապետյանից բացի, Քննչական կոմիտենի փոխանցմամբ, ևս 35 հոգու նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:

Ըստ Քննչականի հայտարարության՝ նշված անձանց մեջ են եղել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի առանձին անդամներ, ընկերության գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը, ինչպես նաև այլ պատասխանատու անձինք։ ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը 6 անդամ ունի, որոնց շարքում է նաև Վարդան Մակարյանը:


​
XS
SM
MD
LG