Դոնեցկի մարզում անօդաչու թռչող սարքերի գրոհի է ենթարկվել Սոֆիևկա գյուղը, վնասվել է 141 մասնավոր տուն, երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Օգոստոսի լույս 23-ի գիշերը, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով, Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվել է 127 անօդաչուներով, որոնցից 25-ին է հաջողվել խոցել:
Ռուսները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Խարկովի շրջաններից մեկին, տուժել է ութ մարդ, նրանց թվում՝ 15-ամյա դեռահաս:
Բացի այդ, «Շահեդ»-ը հարվածել է Ժիտոմիր-Օդեսա գնացքի լոկոմոտիվին: Գնացքի 593 ուղևորներից ոչ ոք չի տուժել, սակայն մեքենավարները ստիպված են եղել արտակարգ արգելակում կատարել շարժակազմի ընթացքի ժամանակ, փոխանցել է «Ուկրաինական երկաթուղու» ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին:
Օգոստոսի 21-ին Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 140-ի: Հաղորդվել է 16 զոհվածների մասին: Տուժածներից վեցը, այդ թվում՝ երկու երեխա, շատ ծանր վիճակում են: Օգոստոսի 23-ը սգո օր է հայտարարվել: