Մատչելիության հղումներ

Դմիտրիևը վստահ է՝ ԵՄ-ն հուլիս-օգոստոսին ՌԴ-ի հետ տնտեսական պայմանագրերի վերականգնում կնախաձեռնի

Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիև, արխիվ
Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիև, արխիվ

Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և օտարերկրյա պետությունների հետ ներդրումային ու տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի կարծիքով՝ Եվրամիությունն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին նախաձեռնություն կցուցաբերի Ռուսաստանի հետ տնտեսական պայմանագրերի վերականգնման ուղղությամբ։

«Մենք կարծում ենք, որ այժմ վճռորոշ պահ է։ Իմ կանխատեսմամբ՝ հուլիս-օգոստոս ամիսներին Եվրամիությունում իրավիճակը կբարդանա։ Նրանք դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում՝ ինչ մարտահրավերների կբախվեն այդ ամիսներին», - հայտարարել է Դմիտրիևը, հավելելով՝ Ռուսաստանը կշարունակի փոխգործակցությունը արևմտյան երկրների հետ՝ իր համար շահավետ պայմաններով։

XS
SM
MD
LG