Մատչելիության հղումներ

Դիվանագետների աշխատավարձը կբարձրանա

Կառավարությունն օրնսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնցով նախատեսվում է բարձրացնել օրարերկրյա պետություններում աշխատող դիվանագետների աշխատավարձերը։ Համապատասխան նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։

Ըստ Արտգործնախարարության ներկայացրած նախագծի՝ ներկայում արտաքին քաղաքական գերատեսչությունում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը այժմ ավելի բարձր են, քան օտարերկրյա պետություններում գործող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, և կարիք կա սրանք հավասարեցնելու։ Բացի այդ, օտարերկրյա պետություններում ծառայող դիվանագետները նոր կարգավորումներով հնարավորություն կունենան նաև կիսամյակային պարգևավճարներ ստանալ՝ պետական ապարատի մյուս աշխատակիցների պես։

Նոր փոփոխություններով աշխատավարձի ու պարգևավճարների ծախսը կավելանա տարեկան ավելի քան 1.2 մլրդ դրամով։

XS
SM
MD
LG