Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Սլովակիայի ՊՆ պաշտոնյաները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր


Պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։

ՊՆ-ից հայտնում են, որ փոխնախարար Կարեն Բրուտյանը հանդիպումներ է ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG