Մատչելիության հղումներ

Դավիթ Մինասյանի գործը քննող քննիչն ազատվել է պաշտոնից

Պաշտոնից ազատվել է երևանյան եկեղեցում վարչապետի հետ միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի գործը քննող քննիչը:

Քննչական կոմիտեն առայժմ լռում է պատճառների մասին, բայց «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառն այս գործով քննիչի վարքագիծն է: Թե ինչը դուր չի եկել վերադասին, պարզ չէ:

Մինասյանը կալանավորվել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ միջադեպի գործով: Նրա առողջական վիճակը կրկին վատացել է այսօր, նա հոսպիտալացվել է:

Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Դավիթ Մինասյանի կալանավորումը խոշտանգում է որակում:

XS
SM
MD
LG