Ռուսաստանի Քննչական կոմիտեն դադարեցրել է հայտնի գործարար Իլյա Տրաբերի քրեական հետապնդումը՝ չեղարկելով նրան ներկայացված բոլոր մեղադրանքները։
Այս տեղեկությունը TACC-ի հետ զրույցում հաստատել է Տրաբերի փաստաբար Իգոր Սոչիյանցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի բարեկամ համարվող պետերբուրգցի Տրաբերին մեղադրում էին տեղացի գործարար և պատգամավոր Ալեքսանդր Պետրովի՝ 2020-ին տեղի ունեցած սպանությունը պատվիրելու համար։
Իլյա Տրաբերին Սանկտ-Պետերբուրգի խոշորագույն գործարարներից մեկն է, նրա բիզնեսը հիմնականում կենտրոնացած է նավահանսգտային և նավթագազային ենթակառույցների շուրջ։