Մատչելիության հղումներ

Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ տարածաշրջաններում շարունակում է բարդ մնալ. Բելոուսով

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, Ղազախստան, 31-ը մայիսի, 2024թ.
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, Ղազախստան, 31-ը մայիսի, 2024թ.

Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ տարածաշրջաններում շարունակում է մնալ բարդ և մեծ ուշադրություն է պահանջում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

«Ես հիմնականում համաձայն եմ այսօր հնչեցված` հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի գնահատականներին, այն մնում է բարդ և պահանջում է մեր մեծ ուշադրությունը»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Ալմաթիում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

Թե կոնկրետ ինչ իրավիճակ նկատի ունի, ռուսաստանցի պաշտոնյան չի մանրամասնել։

Նիստին Հայաստանը չի մասնակցում, առավոտյան հաղորդել էին կառույցից։

​
XS
SM
MD
LG