Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները: ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել է:
Առողջապահության նախարարությունը հայտնում է վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը՝ միջին և թեթև ծանրության:
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի մասին ահազանգը ստացել են ժամը 17։17-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Հանգամանքները պարզվում են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: