Մատչելիության հղումներ

Չինաստանը կարող է օգնել վերջ դնել Ուկրաինայում պատերազմին. Ֆինլանդիայի վարչապետ

Ֆինլանդիայի վարչապետն այցելել է Չինաստան, հունվարի 27,2026թ.
Ֆինլանդիայի վարչապետն այցելել է Չինաստան, հունվարի 27,2026թ.

Չինաստանն ու նախագահ Սի Ծինփինը հնարավորություն ունեն վերջ դնելու Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը՝ ազդեցություն գործելով նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և կրճատելով համագործակցությունը։

Այս մասին այսօր Պեկինում լրագրողներին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։

Ավելի վաղ՝ նույն օրը, Չինաստանի առաջնորդը նշել էր, որ Օրպոյի հետ զրույցում շեշտել է՝ Չինաստանն ու Ֆինլանդիան պետք է սատարեն ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ միջազգային համակարգին և խթանեն տնտեսական գլոբալացման վրա հիմնված բազմաբևեռ աշխարհի ձևավորումը։


XS
SM
MD
LG