Մատչելիության հղումներ

Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել

Չինաստան - «Կայծակ» ռոբոտը վազքի ժամանակ, ապրիլ, 2026թ.
Չինաստան - «Կայծակ» ռոբոտը վազքի ժամանակ, ապրիլ, 2026թ.

Չինական Honor ընկերության ստեղծած մարդակերպ ռոբոտը, որին «Կայծակ» են անվանակոչել, վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 100 մետրը հաղթահարելով 9.32 վայրկյանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Չինաստանի պետական հեռարձակողին:

Պեկինում այսօր մեկնարկող Մարդակերպ ռոբոտների համաշխարհային երկրորդ խաղերին պատրաստվող «Կայծակը» փորձնական վազքի ժամանակ զարգացրել է վայրկյանում 14.5 մետր արագություն:

100 մետր վազքի աշխարհի ռեկորդը ջամայկացի Ուսեյն Բոլթինն է, ով Բեռլինում 2009 թվականին անցկացված Աթլետիկայի աշխարհի առաջնությունում այդ տարածությունը հաղթահարել է 9.58 վայրկյանում:

«Կայծակի» հասակը 1 մետր 69 սանտիմետր է, ոտքերի երկարությունը՝ 1 մետր 5 սանտիմետր, հաղորդել է CCTV-ն:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG