Մատչելիության հղումներ

Բրյուսելը մտահոգված է Հունգարիայի կողմից ռուսների վիզաների դյուրացման կապակցությամբ

Իլվա Յոհանսոն, արխիվ
Իլվա Յոհանսոն, արխիվ

Հունգարիայի «ազգային քարտի» ծրագրի ընդլայնումը, որից կարող են օգտվել նաև ռուսներն ու բելառուսները, կարող է հեշտացնել Ռուսաստանի Դաշնությունից պոտենցիալ լրտեսների և դիվերսանտների մուտքը ԵՄ, հայտարարել է Դաշինքի ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։

Եվրամիության պաշտոնյան պաշտոնական Բուդապեշտից լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել այդ հարցով՝ պնդելով, որ եթե հունգարական կառավարության առաջարկած մեղմացումները վտանգ ներկայացնեն Եվրամիության համար, ապա Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի։

Անցած ամիս Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրամանագիր է ստորագրել, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ընդգրկվել, այսպես կոչված, «ազգային քարտ» ծրագրում։ Այդ փաստաթուղթը տրվում է Հունգարիայում երկու տարով աշխատել ցանկացողներին՝ երկարաձգման հնարավորությամբ։

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Եվրամիության անդամ երկրները կոշտ քայլեր են ձեռնարկել ռուսաստանցիների մուտքը Շենգենյան գոտի, Եվրամիության տարածք սահմանափակելու համար։

​
XS
SM
MD
LG