Մատչելիության հղումներ

Բոճորիշվիլի․ «ԵՄ ընդլայնման նոր փուլին պատրաստ չէ»

Եվրամիությունը ընդլայնման նոր փուլին պատրաստ չէ, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։

Վրացական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «ԵՄ պատրաստ չէ նոր ընդարձակմանը և փորձում է դրա փոխարեն ընդարձակման պատրանք ստեղծել»։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը երեկ երեկոյան հեռարձակված հարցազրույցում խստորեն քննադատել է նաև Եվրախորհրդարանի կողմից հունիսի 17-ին ընդունված բանաձևը։ Դրանով եվրոպացի օրենսդիրները կոչ էին արել ԵՄ ղեկավար մարմիններին անհատական պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և մի շարք այլ վրաց պաշտոնյաների նկատմամբ։

«Այդ փաստաթուղթը հիմնված է ստի և կեղծ խոսույթների վրա։ Այդ փաստաթղթի միակ նպատակը մեր երկրի վարկին և շահերին հարվածելն է։ Պետք չէ սակայն մոռանալ, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի և զուրկ է որևէ քաղաքական կշռից», - նշել է Վրաստանի ԱԳ նախարարը։


XS
SM
MD
LG