Մատչելիության հղումներ

Բիշքեկում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները

Բիշքեկում այսօր կայացել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները։ Երկու երկրների նախագահները Ղրղըզստանի մայրաքաղաք են ժամանել Համագործակցության շանհայան կազմակերպության հերթական գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկին Պուտինը ցավակցել է իր չինացի պաշտոնակցին՝ Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի և դրա ընթացքում ՉԺՀ քաղաքացիների մահվան առթիվ։ Երկկողմ բանակցությունների ընթացքում Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել Չինաստանի հետ ազատ վիզային ռեժիմին մշտական բնույթ հաղորդել։

Քննարկման թեմաներից ևս մեկը եղել է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, սակայն, որ Պուտինն ու Սին այս հարցին «հպանցիկ են անդրադարձել»։



XS
SM
MD
LG