Մատչելիության հղումներ

Բայդենը Պուտինից պահանջում է ազատ արձակել ամերիկացի լրագրողներ Կուրմաշևային և Գերշկովիչին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջում է ազատ արձակել ռուսաստանյան բանտերում պահվող ամերիկացի լրագրողներ Էվան Գերշկովիչին և Ալսու Կուրմաշևային։

«Լրագրությունը հանցագործություն չէ», - հայտարարել է նախագահ Բայդենը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ:

«Պուտինը պետք է անհապաղ ազատ արձակի Էվանին և Ալսուին», ասել է ԱՄՆ նախագահը՝ հավաստիացնելով՝ այդ ուղղությամբ «անում ենք ամեն հնարավորը»։

Wall Street Journal-ի թղթակից Գերշկովիչը ձերբակալվել է 2023 թվականի մարտին լրտեսության մեղադրանքով։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության թղթակից Կուրմաշևան, ով ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքացիություն ունի, բանտում է անցյալ տարվա հոկտեմբերից: Ռուսական իշխանությունները նրան մեղադրում են «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու, մասնավորապես, իր կարգավիճակի մասին իշխանություններին չտեղեկացնելու համար: Ընդ որում Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Կուրմաշևային «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ չի շնորհել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG