Մատչելիության հղումներ

Բելգիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, թագավորը չի ընդունել

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը երկուշաբթի օրը հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆիլիպ թագավորին՝ բյուջեի շուրջ բանակցությունների փակուղու պատճառով։ Սակայն թագավորը որոշել է առայժմ չընդունել հրաժարականը և հարցի շուրջ վերջնական որոշումը հետաձգել է մինչև ուրբաթ նախատեսված նոր հանդիպումից հետո։

«Թագավորը հետաձգում է իր որոշումը և վաղվանից խորհրդակցություններ կսկսի իշխող կոալիցիայի տարբեր կուսակցությունների առաջնորդների հետ։ Թագավորը ափսոսանք է հայտնում, որ համաձայնություն չի հաջողվել ձեռք բերել՝ երկրի առջև ծառացած խնդիրներին համապատասխան բյուջե ունենալու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Բելգիայում բյուջեի շուրջ տարաձայնությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս։

Վարչապետի գլխավորած հինգ կուսակցություններից բաղկացած կոալիցիան չի կարողանում համաձայնության գալ, թե ինչպես պետք է կրճատի պետական ծախսերն ու ավելացնի եկամուտները, որպեսզի մինչև 2029 թվականը մոտ 10 միլիարդ եվրոյի ֆինանսական ճշգրտում ապահովվի։

​
XS
SM
MD
LG