Մատչելիության հղումներ

BBC․ Ռուսաստանի կողմից պատերազմող 3589 օտարերկրացի է զոհվել

Պատերազմի հուշարձանի բացման արարողություն. Հյուսիսային Կորեայի առաջնորդը ողջունում է ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինին։ 2026թ. ապրիլի 26
Պատերազմի հուշարձանի բացման արարողություն. Հյուսիսային Կորեայի առաջնորդը ողջունում է ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինին։ 2026թ. ապրիլի 26

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում առնվազն 3589 օտարերկրացի է զոհվել՝ փաստում է BBC-ի ռուսական ծառայության, «Մեդիազոնա»-ի և կամավորների խմբի համատեղ հետազոտությունը։

Լրագրողները բաց աղբյուրների՝ պաշտոնական հաղորդագրությունների, հարազատների հրապարակումների, գերեզմանների լուսանկարների և զինվորական հուշահամալիրների հիման վրա անուն առ անուն հաստատել են, որ զոհերը եղել են ավելի քան 40 երկրներից։

BBC-ի կորեական ծառայությունը պարզել է նաև Փհենյանից ուղարկված 2304 զինծառայողի ինքնությունը, որոնք զոհվել են Կուրսկի մարզում՝ ուկրաինացի զինվորների հետ մարտերում։

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ Ռուսաստանի կողմից կռված օտարերկրյա քաղաքացիների իրական կորուստների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի տվյալներով՝ ռուսական ուժերի կազմում կռվում է շուրջ 24 հազար օտարերկրյա վարձկան՝ 44 երկրից։

BBC-ի զրուցակցի խոսքով՝ նրանց մեծ մասը աֆրիկյան երկրների քաղաքացիներ են։

XS
SM
MD
LG