Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ, հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով երկրի արտգործնախարարությունը:
Այցի շրջանակներում նախատեսվում է արտգործնախարարի մասնակցությունը և ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։