Մատչելիության հղումներ

Բաշար Ասադի զարմիկը դատապարտվել է մահապատժի

Արխիվ
Արխիվ

Նախկին նախագահ Բաշար Ասադի զարմիկը, ով Սիրիայում ձերբակալված է, դատապարտվել է մահապատժի:

Դատավճիռը կայացրել է Դամասկոսի Չորրորդ քրեական դատարանը, որը Վասիմ Ասադին մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության համար։

Անվտանգության ուժերը Վասիմ Ասադին ձերբակալել էին հունիսին և այդ ժամանակ ՆԳ նախարարությունը նրան ներկայացրել էր որպես «Բաասի բրիգադներ» զինված խմբավորման ղեկավար և «նախկին ռեժիմի օրոք թմրամիջոցների խոշորագույն վաճառողներից ու հանցագործներից մեկը»։

Անցած շաբաթ Բաշար Ասադը նույնպես հեռակա կարգով մահապատժի էր դատապարտվել զանգվածային սպանությունների և այլ հանցագործությունների համար, որոնք առնչվում են 2011 թվականին Դերաայում նրա իշխանության դեմ սկսված ապստամբության ճնշմանը։

Դամասկոսի մեկ այլ դատարան մահապատժի էր դատապարտել նաև տապալված նախագահի եղբորը՝ Մահեր Ասադին, անվտանգության ոլորտի պաշտոնյա Աթիֆ Նաջիբին և նախկին ռեժիմի ևս վեց պաշտոնյաների՝ սպանության և խոշտանգումների մեղադրանքներով։

XS
SM
MD
LG