Մատչելիության հղումներ

Լուրեր

Բանակցություններից առաջ Իսրայելը Բեյրութին կոչ է արել համատեղ քայլեր ձեռնարկել «Հեզբոլա»-ի դեմ

Լիբանան, արխիվ
Լիբանան, արխիվ

Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների վերսկսումից առաջ
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել Բեյրութին Իսրայելի հետ համատեղ քայլեր ձեռնարկել Լիբանանի զինված «Հեզբոլա» խմբավորման դեմ։

«Վաղը Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները կվերսկսվեն Վաշինգտոնում։ Ես դիմում եմ Լիբանանի կառավարությանը․ եկեք միասին պայքարենք այն ահաբեկչական պետության դեմ, որը «Հեզբոլա»-ն կառուցել է ձեր տարածքում։ Այս համագործակցությունը ավելի անհրաժեշտ է ձեզ, քան մեզ։ Այն պահանջում է բարոյական հստակություն և ռիսկերի դիմելու քաջություն։ Սակայն չկա իրական այլընտրանք՝ ձեզ և մեզ համար խաղաղ ապագա ապահովելու համար»,- Իսրայելի անկախության 78-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամական հայտարարել է Գիդեոն Սաարը։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ ապրիլի 23-ին Վաշինգտոնում։

XS
SM
MD
LG