Մատչելիության հղումներ

Բաքուն «ոչ կառուցողական մոտեցում» է որակում COP29-ին չմասնակցելու Փարիզի որոշումը

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշեր, արխիվ
Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշեր, արխիվ

«Ֆրանսիայի նախարարի հրաժարումը COP29-ին մասնակցելուց ոչ կառուցողական մոտեցում է», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ ցանկացած պատրվակով համաժողովին չմասնակցելը սխալ քայլ է Ֆրանսիայի կողմից՝ որպես ԵՄ առաջատար երկիր, որն իրեն համարում է նաև կլիմայի փոփոխության ոլորտում առաջատարներից մեկը։

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը հրաժարվել էր Բաքու մեկնել, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում մեղադրել էր Ֆրասնիային «գաղութատիրական քաղաքականության ու հանցագործությունների» մեջ։

​
XS
SM
MD
LG