Բահրեյնը հայտարարում է, որ Իրանը հարվածել է արդյունաբերական օբյեկտի

Բահրեյնը հայտարարել է, որ Իրանը հարված է հասցվել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտի։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, սակայն, պնդել է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարված է հասցրել թագավորությունում տեղակայված ամերիկյան ռազմական դիրքերին։ Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմը։

Բահրեյնի ՆԳՆ-ն X սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ հայտնել է, որ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն աշխատում են արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ։ Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել օբյեկտի գտնվելու վայրը:

Իրանի պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իր օդատիեզերական ուժերը համակցված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել ամերիկյան դիրքերին՝ Ալ-Ռիֆա և Ավալի ռազմաբազաներում։

Կորպուսի հայտարարության համաձայն՝ հարձակումն իրականացվել է «ի պատասխան շարունակվող ագրեսիայի և Իրանի օդային տարածքի բազմակի խախտումների»։

Վերջին օրերին Բահրեյնը մի քանի անգամ ևս հայտնել է իրանական օդային հարձակումները որսալու մասին։

​
XS
SM
MD
LG