Մատչելիության հղումներ

ԱԺ-ում քննարկվում է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանի թեկնածությունը խորհրդարնի փոխնախագաի պաշտոնում ընտրվելու համար: Այս փուլում պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով, ավելի ուշ կլինի նաև քվեարկությունը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ քվեարկությանը չի մասնակցելու, իսկ «Ուժեղ Հայաստանն» իր դիրքորոշման մասին դեռ չի հայտնել:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ընդդիմադիրների հարցերը հիմնականում վերաբերվում էին Կոնջորյանի կնոջ՝ «Հայփոստի» տնօրեն Շուշան Ալեքսանյանի ամսական 10 հազար դոլար աշխատավարձին ու նրա ղեկավարած ընկերության կառավարման խնդիներին: Ընդդիմությունը կասկածներ ունի, որ Կոնջորյանի միջնորդությամբ է կինը բարձր պաշտոն ու աշխատավարձ ստացել պետական ընկերությունում: Ինքը՝ Կոնջորյանը պնդում է, որ այդ հարցադրումներով իրեն են փորձում հարվածել:

Այն, որ «Հայփոստում» ղեկավարների աշխատավարձերի բարձրացման պայմաններում նվազել է ընկերության հասույթը, իսկ վարկերը բազմակի ավելացել, պատմել էր «Ազատության» հետաքննությունը:

Բացի Հայկ Կոնջորյանից, ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներ են նաև «Քաղաքացիական պայմանագրից» ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:



XS
SM
MD
LG