Մատչելիության հղումներ

Այս տարվա օսկարակիր Շոն Փենը Կալիֆորնիայի փոխարեն Ուկրաինա է մեկնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և հոլիվուդյան աստղ Շոն Փենը Կիևում, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և հոլիվուդյան աստղ Շոն Փենը Կիևում, արխիվ

Այս տարվա օսկարակիր, «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմում դերի համար «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում հաղթած Շոն Փենը ոչ թե եկել էր Կալիֆորնիա՝ արձանիկի հետևից, այլ մեկնել է Ուկրաինա՝ պատերազմից տուժած երկրին աջակցություն հայտնելու նպատակով։

France-Presse-ի լրագրողը հաղորդում է, որ հոլլիվուդյան աստղն այսօր Կիևի կենտրոնական փողոցներում էր։

Ուկրաինայի ակտիվ աջակից Փենը 2023 թվականին համահեղինակել է նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը, որը պատմում է Զելենսկու՝ կատակերգուից պատերազմի առաջնորդ դառնալու ճանապարհի մասին, առաջին անգամ ցուցադրվել է նույն տարում Բեռլինի միջազգային կինոփառատոնին։

France Presse-ը գրում է, որ ավելի ուշ դերասանը հանդիպելու է Զելենսկուն և նաև «մտադիր է մեկնել ճակատային գիծ»՝ Ուկրաինայի արևելք։




XS
SM
MD
LG