Այս տարվա օսկարակիր, «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմում դերի համար «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում հաղթած Շոն Փենը ոչ թե եկել էր Կալիֆորնիա՝ արձանիկի հետևից, այլ մեկնել է Ուկրաինա՝ պատերազմից տուժած երկրին աջակցություն հայտնելու նպատակով։
France-Presse-ի լրագրողը հաղորդում է, որ հոլլիվուդյան աստղն այսօր Կիևի կենտրոնական փողոցներում էր։
Ուկրաինայի ակտիվ աջակից Փենը 2023 թվականին համահեղինակել է նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը, որը պատմում է Զելենսկու՝ կատակերգուից պատերազմի առաջնորդ դառնալու ճանապարհի մասին, առաջին անգամ ցուցադրվել է նույն տարում Բեռլինի միջազգային կինոփառատոնին։
France Presse-ը գրում է, որ ավելի ուշ դերասանը հանդիպելու է Զելենսկուն և նաև «մտադիր է մեկնել ճակատային գիծ»՝ Ուկրաինայի արևելք։