Աթենքի կենտրոնում տուրիստական հատվածում՝ Ակրոպոլիսին, Զևսի տաճարին մերձակա Պլակա շրջանում, պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել, երեք մարդ վիրավորվել է, վնասվել են հարևանությամբ գտնվող շենքեր, խանութներ և ավտոմեքենաներ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Փրկարարները դեռ որոնում են հինգ մարդու, այդ թվում տվյալ շենքում բնակվող տարեց ամուսինների, Reuters-ին փոխանցել է մի պաշտոնյա: Շենքի մի մասը վարձակալությամբ զբոսաշրջիկներ էին զբաղեցնում:
Դեռևս պարզված չէ երկհարկանի շենքում պայթյունի պատճառը:
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն ուժգին էր, «տպավորություն էր, թե ամբողջ շենքը հօդս է ցնդում», - պատմել է նրանցից մեկը:
Հրշեջները և շտապ բուժօգնության բրիգադներն անմիջապես դեպքի վայր են մեկնել: