Մատչելիության հղումներ

Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր», - նշել է փաստաբանը։

Աշոտյանը կալանքի տակ է հունիսից՝ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գույքի օտարման շուրջ քննվող գործով։

Նույն գործով ձերբակալվել էր նաև համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։ Քննչական կոմիտեն պնդում է, որ խոսքը համալսարանին պատկանած անշարժ գույքը պետական սեփականությունից դուրս բերելու ենթադրյալ սխեմայի մասին է։

Աշոտյանը մինչ այս էլ ավելի քան մեկ տարի կալանքի տակ էր՝ Բժշկական համալսարանի հետ կապված մեկ այլ քրեական գործով։

XS
SM
MD
LG