Մատչելիության հղումներ

Նորվեգացի փրկարարները ենթադրաբար գտել են անհետ կորած ռուսական ուղղաթիռի բեկորները


Սվալբարդ արշիպելագը, արխիվ
Սվալբարդ արշիպելագը, արխիվ

Նորվեգիայի փրկարարները կարծում են, որ հավանաբար գտել են երեկ անհետ կորած ռուսական ուղղաթիռի բեկորները Արկտիկայի Սվալբարդ արշիպելագի ափերին։

Այսօր տվյալ է բերվում հեռակառավարվող մինի սուզանավ՝ պարզելու, թե արդյոք ջրում իսկապես կորած ուղղաթիռն է:

Ուղղաթիռում 8 մարդ է եղել։ Նրանց գտնելու նպատակով որոնողական աշխատանքները շարունակվում են, թեև նորվեգացի փրկարարները շեշտել են, որ մարդկանց ողջ մնալու հնարավորությունները արագ նվազում են՝ օդի և ջրի սառնության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG