Մատչելիության հղումներ

Դամասկոսում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել


Տեսարան Դամասկոսից, արխիվ
Տեսարան Դամասկոսից, արխիվ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից 7 մարդ է զեհվել, 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան իրավապահները հետապնդել են օդանավակայնի ճանապարհով Դամասկոս ուղևորվող մահապարտ-ահաբեկչների երեք մեքենաներ։

SANA-ն նշում է, որ ոստիկաններին հաջողվել է նախքան մայրաքաղաք հասնելը ոչնչացնել երեք մեքենաներից երկուսին, երերորդ մեքենայի մեջ գտնվող մահապարտ-ահաբեկչին հաջողվել է մեքենայով մուտք գործել մայրաքաղաք և գործի դնել պայթուցիկ սարքը։

Դամասկոսում մահապարտ-ահաբեկիչների կողմից իրականացվող նման հարձակումները հազվադեպ երևույթ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG