Այսօր Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով կա մեկ զոհ և 11 տուժած:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 3 տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը՝ թեթև:
Նախարարության փոխանցմամբ՝ տուժածները մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդեց, որ ժամը 06։15-ին վթարի վերաբերյալ ահազանգ են ստացել: Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաներ, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: