Առնվազն 10 մարդ է վիրավորվել ԱՄՆ Օկլահոմայի նահանգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով։
Reuters գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Օկլահոմա-սիթի քաղաքի մերձակայքում գտնվող Արկադիա լճի ափին։
Անհայտ անձը կրակ է բացել կիրակնօրյա հանգիստն այստեղ անցկացնող մարդկանց վրա։
Նահանգային ոստիկանության տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հարձակման համար որևէ ձերբակալված չկա։