Մատչելիության հղումներ

Բայդենի օգնականը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը


ԱՄՆ- «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հանդիպումներ են ունենում Վաշինգտոնում, 2-ը մայիսի, 2024թ.
ԱՄՆ- «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հանդիպումներ են ունենում Վաշինգտոնում, 2-ը մայիսի, 2024թ.

ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական Մայքլ Քարփենթերը Վաշինգտոնում գտնվող հայ օրենսդիրների հետ հանդիպմանը վերահաստատել է Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա, հաղորդում է Ազգային ժողովը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հանդիպում են ունեցել նաև Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահ Թոմաս Քինի, ԱՄՆ սենատորներ Շելդոն Ուայթհաուսի և Ալեքս Պադիլայի հետ: Նրանց են ներկայացրել Երևան-Բաքու խաղաղության գործընթացը` կարևորելով Նահանգների ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

Քննարկվել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ կառավարության՝ կարող է դառնալ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման առանցքային գործոն: Այս նախաձեռնությանը Բաքուն չի արձագանքել, որևէ դիրքորոշում չի հայտնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ շաբաթ զրուցելիս Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել էր Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ տեսլականին աջակցելու ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG