Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը. Դեյվիդ Քոհենին ընդունել է վարչապետը


Դեյվիդ Քոհեն, արխիվ
Դեյվիդ Քոհեն, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն փոխանցվում:

2022 թվականի հուլիսին Հայաստան էր այցելել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, նույն տարվա դեկտեմբերին էլ՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG