Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ


Հայաստանն Իրանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնում։

«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։

Մինչև փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - ասված է Արտգործնախարարության X-ում արված գրառման մեջ։

Մոտ 4 ժամ առաջ՝ 17։00-ի սահմաններում, հաղորդվեց, որ Իրանի նախագահին, արտգործնախարարին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։

Պաշտոնյաների հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել, Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարն ասել է, որ եղանակային պայմանները խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին։

XS
SM
MD
LG