Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետության Գդանսկ քաղաք, հայտնել են Անվտանգության խորհդրի գրասենյակից։
Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։
Ուկրաինայի վերականգնման համաժողովը ամենամյա միջազգային հանդիպում է, որը կազմակերպվում է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով երկրի վերականգնման և վերակառուցման հարցերը քննարկելու համար։
Համաժողովին մասնակցում են Ուկրաինայի գործընկեր երկրներ, միջազգային կառույցներ, ֆինանսական հաստատություններ ու մասնավոր ընկերություններ։
Հայաստանը համաժողովին առաջին անգամ մասնակցել է 2024 թվականին Բեռլինում՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությամբ։