Արքայազն Հարին «պատրաստ է վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ»

Ուկրաինա - Արքայազն Հարին Լվովում անցկացված՝ զինված հակամարտությունների վետերանների և հաշմանդամների մարզական մրցումների հյուրն էր, 15-ը նոյեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Արքայազն Հարին Լվովում անցկացված՝ զինված հակամարտությունների վետերանների և հաշմանդամների մարզական մրցումների հյուրն էր, 15-ը նոյեմբերի, 2026թ.

Բրիտանիայի արքայազն Հարին՝ Չարլզ Երրորդ թագավորի որդին, կոչ է արել ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում:

The Telegraph-ի հետ զրույցում Հարին պնդել է, որ Ռուսաստանը սպառնալիք է, և վստահեցրել, թե պատրաստ է վերադառնալ զինվորական ծառայության ու անհրաժեշտության դեպքում կռվել Ռուսաստանի դեմ:

Սասեքսի դքսի տիտղոսը կրող արքայազնը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի երկրները փաստացի արդեն տասը տարի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են: «Այն, որ մեր ուղղությամբ անօդաչուներ, գնդակներ և հրթիռներ չեն թռչում, չի նշանակում, որ մենք չենք պատերազմում», - ասել է նա:

Հարին նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Ուկրաինային, իր կարծիքով, բավարար աջակցություն չցուցաբերելու համար:

Արքայազն Հարին այժմ մասնավոր անձ է և թագավորական ընտանիքի անունից հանդես չի գալիս: Միաժամանակ, նա մնում է Սասեքսի դուքս և բրիտանական գահի ժառանգների հերթում հինգերորդն է:


​
XS
SM
MD
LG