Հայաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի իր գործընկերոջ՝ Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցը: Այս մասին հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասների:
Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը նախօրեին էլ Ադրբեջանում հանդիպել էին Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահը այսօր Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ «Թրամփի ուղու» իրագործման հեռանկարները։