Ո՞ւր են հասել ԵՄ-ի հետ վիզայի հարցով բանակցությունները

Մի կողմից մատչելի ավիատոմսերը, մյուս կողմից վիզաների երկարուձիգ հերթերը, ավելի ու ավելի են թեժացրել սպասումները՝ ի վերջո ե՞րբ հայաստանցիները ազատ՝ առանց թղթաբանության, մեծ գումարներ ու նյարդեր ծախսելու կկարողանան Եվրոպա մեկնել:

«Ազատությունը» փորձել է պարզել՝ որքանո՞վ է մոտ ապագայում իրատեսական վիզաների ազատականացումը, այդ ճանապարհին ի՞նչ խնդիրների կարող է բախվել Հայաստանը, արդյո՞ք ռուսների ներկայությունը սահմաններին չի կաշկանդում եվրոպացիներին, և ինչպե՞ս են շենգեն վիզաներից ազատվել հետխորհրդային երեք այլ պետություններ:

ՀՀ-ն այժմ միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզաների ազատականացման շուրջ

Պաշտոնական մեկնարկը տրվել է երկու տարի տարի առաջ՝ 2024-ի սեպտեմբերին, մեկ տարի անց Երևանը ստացավ գործողությունների պլանը: Իշխանությունների սեղանին դրված 74 կետանոց ծրագիրը ներառում է բարեփոխումներ՝ կենսաչափական անձնագրերի ներդրումից մինչև սահմանների և միգրացիայի համալիր կառավարում, նաև ներքին ժողովրդավարական ռեֆորմներ՝ կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության բացառում, հանրային անվտանգություն:

  • Ո՞ւր են հասել ԵՄ-ի հետ բանակցությունները
  • Վիզա կենտրոնների հերթերում սպասող մարդիկ ի՞նչ ժամկետների սպասեն
  • Ի՞նչ քաղաքական խնդիրներ կան
  • Անցակետերից ռուսների դուրս գալը բավարա՞ր է

Այս և վիզաների ազատականացման թեմայով այլ հարցերի մասին մանրամասները դիտեք «Ազատության» «ԹԵՄԱ» հաղորդաշարում.


​
XS
SM
MD
LG