Մատչելիության հղումներ

Առանց դպրոց, նպաստ ու թոշակ․ ինչպես են ապրում Թբիլիսյանի հանրակացարանի բնակիչները

Գոհար Գաբրիելյանի երեքամյա փոքրիկը կարող էր մանկապարտեզում լինել, բայց քնած է հանրակացարանային փոքրիկ սենյակում: Իսկ դուստրը դասի պետք է լիներ, բայց երկրորդ տարին է՝ Դայանան դպրոց չի գնում:

«Ուզում է սովորի, ո՞նց չի ուզում: Ուզում էինք քոլեջ ընդունեինք, էն էլ չտացվեց», - «Ազատությանը» ասաց Գոհարը:

Հայաստանում պարտադիր է 12-ամյա կրթությունը, բայց Գոհարի դուստրը ավագ դպրոց այդպես էլ չի մտել: Պատճառն այն է, որ մորն ու երկու երեխաներին հանել են գրանցումից: Այնինչ հանրակացարանային սենյակում կինը հաստատվել է դեռ 22 տարի առաջ:

Սոցապի, անձնագրայինի դռներն է թակում, բայց՝ ապարդյուն:

Գոհարն ինքն էլ անձնագիր ստանալ չի կարողանում. հնի ժամկետը լրացել էր, այս հասցեում գոնե փաստացի հաշվառվել չի կարողանում, որ անձը հաստատող փաստաթուղթ ունենա, պետությունը նկատի իրեն ու կրթությունից դուրս մնացած երկու երեխաներին:

«Չեմ ստանում նպաստ, ամսեկան ինչ-որ գումարներ են ստանում փոքր երեխաները, չեմ ստանում ... Ոչ մի գումարներից չեմ օգտվել, «Փարոս»-ից էլ դե զրկվել եմ արդեն», - նշեց կինը:

Երևանի Թբիլիսյան խճուղու 3/2 հասցեի հանրակացարանային շենքի այս և մյուս բնակիչների խնդիրները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG