Մատչելիության հղումներ

Անկարան 6.5 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել թուրքական ընկերությունների հետ՝ «Պողպատե գմբեթ» ՀՕՊ համակարգը զարգացնելու

Իսրայելի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի աշխատանքը իրական մարտական գործողությունների ժամանակ, արխիվ
Իսրայելի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի աշխատանքը իրական մարտական գործողությունների ժամանակ, արխիվ

Թուրքիայի կառավարությունը 6.5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել թուրքական պաշտպանական ընկերությունների հետ՝ երկրի բազմաշերտ «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը ամրապնդելու և զարգացնելու համար: Անկարան առաջին անգամ անցած տարի էր հայտարարել Իսրայելի «Երկաթե գմբեթի» նմանությամբ սեփական պաշտպանական համակարգը ստեղծելու մասին։

Նախագիծը բաղկացած է 47 բաղադրիչներից, այդ թվում՝ ռադարներ, հրթիռներ, էլեկտրաօպտիկական սենսորներ, հրամանատարական և կառավարման կենտրոններ և տարբեր հեռահարության ՀՕՊ տարրեր, որոնք ամբողջությամբ կարտադրվեն Թուրքիայում։

Reuters-ը փաստում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր ռազմական արտադրությունը և նվազեցրել է կախվածությունը արտաքին մատակարարներից:

Անկարան վերջին շրջանում նաև դարձել է հարվածային անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրող և արտահանող․ թուրքական «Բայրաքթար»-ները կրրառվել ու կիրառվում են Ուկրաինայում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆրիկայում:

XS
SM
MD
LG