Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ավիավթարից զոհվել է 1968-ին Լուսնի շուրջ պտույտ կատարած աստղանավորդ Ուիլյամ Անդերսը


Ուիլյամ Անդերսը, արխիվ:
Ուիլյամ Անդերսը, արխիվ:

Ամերիկացի նախկին աստղանավորդ Ուիլյամ Անդերսի ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սան Խուան կղզիների մոտ։ 90-ամյա Անդերսը զոհվել է: Այդ մասին նախօրեին հաղորդել է FOX 13 Seattle հեռուստակայանը։

Ռազմաօդային ուժերի T-34 Mentor ինքնաթիռը վայր է ընկել Օրկաս կղզու մոտ: Օդանավը պատկանել է Անդերսին, և ղեկին էլ նա է եղել: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ: Ընկնելուց հետո ինքնաթիռը խորտակվել է։

Ուիլյամ Անդերսի որդին՝ ԱՄՆ օդուժի պաշտոնաթող փոխգնդապետ Գրեգ Անդերսը, հաստատել է հոր մահվան լուրը:

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ օդաչուի մարմինը գտել է ջրասուզակների խումբը՝ ժամեր տևած որոնումներից հետո։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում միայն Անդերսն է եղել։

«Մեր ընտանիքը ցնցված է, մենք սգում ենք մեծ օդաչուի կորուստը»,- հայտարարել է աստղանավորդի որդին:

Անդերսը 1968 թվականի դեկտեմբերին Լուսնի շուրջ պտույտ կատարած առաջին տիեզերանավի՝ Apollo 8-ի անձնակազմի անդամ էր:

Նա հեռացել է աստղանավորդների թիմից 1969 թվականին, աշխատանքի է անցել օդատիեզերական արդյունաբերությունում: 1970-ականներին Ուիլյամ Անդերսը զբաղեցրել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG