Մատչելիության հղումներ

ԱՄՆ զինուժը հայտնաբերել է Իրանում խոցված օդանավի մյուս օդաչուին

Իրանի տարածքում ամերիկյան F-15 կործանիչի խոցման արդյունքում անհետացած ամերիկացի օդաչուին Միացյալ Նահանգները կարողացել է փրկել, հայտարարել է ԱՄՆ իշխանությունը։

Փրկված օդաչուն ապրիլի 3-ին Իրանի հակաօդային պաշտպանության կողմից խոցված ամերիկյան օդանավի երկու օդաչուներից մեկն էր: Մյուս զինվորականը դեպքից քիչ անց էր տարհանվել, իսկ երկրորդին որոնում էին թե՛ ամերիկացիները, թե՛ իրանցիները։

«Վերջին ժամերին Միացյալ Նահանգների զինուժը իրականացրել է ամերիկյան պատմության ամենահամարձակ որոնողափրկարարական գործողություններից մեկը», - Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Օդաչուն գնդապետ է, վիրավոր է, բայց նրա հետ «ամեն ինչ կարգին կլինի», հայտնել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը փրկարարական գործողության մանրամասները չի հայտնել, բայց ասել է, որ սա ռազմական հիշողության մեջ առաջին դեպքն է, որ երկու ամերիկացի օդաչուներ առանձին-առանձին փրկվել են թշնամու տարածքում։


XS
SM
MD
LG