Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ՌԴ ԱԴԾ-ին տեղեկացրել է Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին

Լրացված
Ռուսաստան - «Ցարիցինո» թանգարան-արգելոցը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - «Ցարիցինո» թանգարան-արգելոցը Մոսկվայում, արխիվ

Ամերիկյան կողմից տեղեկատվություն է ստացվել Մոսկվայում ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին, հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը:

«Ամերիկյան կողմից գործընկերային խողովակով տեղեկատվություն է ստացվել Մոսկվայում ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին: Անցկացվում է համապատասխան աշխատանք», - ասված է ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունում:

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն այսօր զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերով իրադարձության «հավաստի վտանգի» մասին՝ կոչ անելով, մասնավորապես, հեռու մնալ տվյալ վայրից, աչալուրջ լինել և խուսափել մարդկանց բազմությունից:

«ԱՄՆ կառավարությունը պատասխան քայլերի ուղղությամբ համակարգում է գործողությունները ռուսական համապատասխան մարմինների հետ», - ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ «Ցարիցինո» թանգարան-արգելոցում ցերեկը լրագրողներին ասել են, թե տեղակ չեն նախազգուշացման մասին, և թանգարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Սակայն Մոսկվայի ժամանակով ժամը 18-ի սահմաններում լրատվամիջոցները տեղեկացրել են, որ թանգարանը և զբոսայգին փակվել են «տեխնիկական պատճառներով», ժամանել է ոստիկանությունը:

Ըստ թանգարան-արգելոցի ազդագրի՝ շաբաթ օրերը այն բաց է մինչև ժամը 20-ը: Հոկտեմբերի 31-ին նախատեսված էր երկու համերգ:

2024 թվականի մարտին ԱՄՆ դեսպանատունը համանման նախազգուշացում էր հրապարակել Մոսկվայում ահաբեկչական վտանգի մասին՝ խորհուրդ տալով խուսափել զանգվածային միջոցառումներից մարտի 7-ին ու ևս 48 ժամ դրանից հետո: Այդ օրերին որևէ պատահար տեղի չունեցավ, սակայն մարտի 22-ին տեղի ունեցավ ահաբեկչությունը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, որի հետևանքով զոհվեց 151 մարդ, 609-ը վիրավորվեցին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG