Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը

ԱՄՆ դեսպանությունը Բաղդադում կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը՝ նախազգուշացնելով, որ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանի աջակից զինված խմբավորումները կարող են հարձակվել մայրաքաղաքի վրա։

Անվտանգության հուշագրում դեսպանությունը նշում է, որ զինված խմբավորումները կարող են թիրախավորել ամերիկացի քաղաքացիներին, դիվանագիտական օբյեկտներ, բիզնեսներ և այլ վայրեր, որոնք կապ ունեն Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև Իրաքի քաղաքացիական ու պետական կառույցներ։

«Ահաբեկչական զինված խմբավորումները թիրախավորել են ամերիկացիներին՝ առևանգման համար», - հավելել է դեսպանությունը։

Բաղդադում օրեր առաջ՝ մարտի 31-ին ամերիկացի կին լրագրող է առևանգվել, և իշխանությունները հայտնել են, որ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

XS
SM
MD
LG