ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Եվրամիությանը չէր տեղեկացրել այս շաբաթվա սկզբին Ռուսաստան կատարած իր այցի մասին։ Այսօր լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։
«ԿՀՎ տնօրենը մեզ չի տեղեկացրել իր այցերի ժամանակացույցի մասին»,- ասել է նա։
Ռեթքլիֆն այս շաբաթ այցելել էր Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Նարիշկինի խոսքով՝ քննարկվել են հետախուզական ծառայությունների իրավասության շրջանակում գտնվող հարցեր, իսկ հանդիպումը եղել է աշխատանքային։