Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը Մոսկվա է այցելել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուսաստանցի պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում են ամերիկյան CBS հեռուստաընկերությունն ու Axios կայքը։

«ԿՀՎ ղեկավարը Մոսկվա է ժամանել Boeing C-17 օդանավով», - սեփական աղբյուրները վկայակոչելով` գրել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։

Ավելի վաղ, մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին Ռիգայից Մոսկվա ժամանած ամերիկյան օդանավի մասին։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, սակայն, նշել էր, որ Ռուսաստան ամերիկյան պատվիրակության ժամանման մասին որևէ տեղեկություն չունի։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ևս հրաժարվում է մեկնաբանել իր ղեկավարի այցը Ռուսաստան։

XS
SM
MD
LG