Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը Մոսկվա է այցելել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) տնօրեն Ջոն Ռատքլիֆը չհայտարարված այց է կատարել Մոսկվա: Տեղեկությունը «Ազատությանը» հաստատել են ամերիկացի պաշտոնյաները:

Սա ԿՀՎ տնօրեն դառնալուց ի վեր Ռաթքլիֆի առաջին այցն է Ռուսաստանը, բայց թե ինչ նպատակով՝ կողմերը չեն բացահայտում: Պաշտոնյաները, որ հաստատել են նրա թռիչքը Մոսկվա, հրաժարվել են տեղեկություններ տրամադրել նրա հանդիպումների բովանդակություն մասին կամ ասել, թե ում հետ է նա հանդիպել:

ԿՀՎ-ն և Սպիտակ տունն դեռ հրապարակային մեկնաբանություններ չեն արել հազվադեպ այս այցի մասին:

ԿՀՎ ղեկավարի վերջին հայտնի այցը Մոսկվա կատարել էր Ռաթքլիֆի նախորդը՝ Ուիլյամ Բըրնսը, ով հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2021 թվականի նոյեմբերին՝ Ուկրաինա լայնամասշտաբ Ներխուժումից երեք ամիս առաջ:

XS
SM
MD
LG