Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ. Արաղչի

Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ, ժամը 10-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները կատարելու համար», - X-ում գրել է նա։

Ավելի վաղ Անկարան իր միջնորդությունն էր առաջարկել ԱՄՆ-ի ու Իրանի միջև՝ հարթակ տրամադրելով բանակցությունների համար։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ Թեհրանը ամերիկյան կողմից խնդրել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։


XS
SM
MD
LG